Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Անցկացվում է «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը

Անցկացվում է «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը
25.10.2013 | 13:35

Հոկտեմբերի 25-27-ը ԵՊՀ-ում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում կանցկացվի նաև «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը։ «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» վերտառությամբ միջազգային գիտաժողովն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Մասնակցում են անվանի գիտնականներ թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից, ինչպես նաև՝ երիտասարդ մասնագետներ։

Այս տարի փորձ է արվում գիտաժողովի շրջանակներում նոր ավանդույթի հիմք դնել՝ անցկացնելով Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց։ Ինչպես նշեց «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագրի համակարգող Բարեղամ Մնացականյանը, այն նպատակ ունի հոգեբանության տեսության և պրակտիկայի արդիական խնդիրների շուրջ դասախոսություններ և գործնական վարժանքներ կազմակերպել, որոնք ուղղված կլինեն առկա խնդիրների քննարկման և դրանց լուծումների փնտրման համար անհրաժեշտ բաց, պրոֆեսիոնալ և գիտական մթնոլորտի ստեղծմանը։ Դպրոցի շնորհիվ երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան շփվել աշխարհահռչակ հոգեբան գիտնականների հետ, լսել նրանց դասախոսությունները, ամբողջական պատկերացում կազմել հոգեբանության արդի հիմնախնդիրների մասին։

Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոցի շրջանակներում դասախոսություններ կկարդան և սեմինարներ կվարեն Մելինե Գարագաշյանը (ԱՄՆ), Իրակլի Իմիդաձեն (Վրաստան), Կիր Խլոմովը (ՌԴ), Անահիտ Վովլաչենկոն (ՌԴ), Վազգեն Մարգարյանը (Հայաստան), Հրանտ Ավանեսյանը (Հայաստան)։ Կքննարկվեն մի շարք ոլորտներ, մասնավորապես, ընտանիքի հոգեբանություն, կառավարման և կազմակերպչական հոգեբանություն, ռազմական, զինվորական հոգեբանություն և այլն։

Նշենք, որ «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ